Ներկայացնում ենք սև կետերի դեմ դիմակի բաղադրատոմս: Սա դիմակ-թաղանթ է, որը բառացիորեն ամբողջ կեղտը հանում է ծակոտիներից:

Այն նաև կազատի դեմքի անցանկալի մազերից, կձգի դրա ուրվագիծը:

Հրաշք-դիմակ

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 1 ձու
  • Թղթե անձեռոցիկ

Կիրառումը՝

1. Սպիտակուցն առանձնացրու դեղնուցից: Քեզ պետք կլինի միայն սպիտակուցը:

2. Մաքրիր դեմքդ, սրբիչով չորացրու: Քսիր սպիտակուցը: Աշխատիր այն հավասարաչափ բաշխել:

3. Թղթե անձեռոցիկ դիր ամբողջ դեմքիդ վրա:

4. Անձեռոցիկների վրայից սպիտակուցի ևս մեկ շերտ քսիր:

5. Դիմակը թող 40 րոպե: Այդ ընթացքում այն կկոշտանա: Մաշկի ձգվածության զգացում կունենաս, դա նորմալ է: Նշված ժամանակի ավարտից հետո սկսիր զգուշությամբ և դանդաղ հանել դիմակը ներքևից վերև ուղղությամբ: Հետո մաշկդ խոնավեցրու թեթև ամենօրյա քսուքով:

Արդյունքը զգալի է արդեն առաջին օգտագործումից հետո: Դու անիջապես կզգաս՝ ինչպես է մաշկդ շնչում, հանած դիմակը տեսնելով՝ կիմանաս, թե որքան տարատեսակ կեղտ կար նույնիսկ փոքր ծակոտիներում: Այս պրոցեդուրան արա շաբաթական մեկ անգամ դեմքիդ մաքրությունը պահպանելու համար կամ ըստ անհրաժեշտության, եթե մաշկդ հակված չէ ծակոտիների արագ խցանման:

Կարող ես ձվի սպիտակուցին կիտրոնի հյութ կամ ակտիվացված ածուխ ավելացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել