«Աեվիտ» դեղը պոլիվիտամինային համալիր է, որը շատ տարածված է իր բաղադրության շնորհիվ (այն ներառում է А և Е վիտամիններ): Այս դեղը ցուցված է երկարատև լուծով, քրոնիկական խոլեստազով, լյարդի ցիրոզով, վահանաձև գեղձի և այլ հիվանդություններով տառապող մարդկանց:

Ինքնուրույն «Աեվիտ» նշանակել չի կարելի, քանի որ մեծ քանակությամբ նույնիսկ անվնաս դեղը կարող է անդառնալի վնաս հասցնել օրգանիզմին:

Այս դեղամիջոցը նշանակում է բժիշկը՝ անհատապես, հիվանդության առանձնահատկություններից կախված:

Բայց այս դեղամիջոցն արտաքուստ կարելի է օգտագործել անսահմանափակ քանակությամբ:

Հղում անելով TakProsto կայքին՝ ներկայացնում ենք արդյունավետ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել մաշկի, եղունգների և մազերի երիտասարդությունը:

1. «Աեվիտը»՝ դեմքի մաշկի համար

Այս դեղամիջոցը երիտասարդացնող ազդեցություն ունի մաշկի վրա: Միմիկական փոքր կնճիռներից ազատվելու համար անհրաժեշտ է դեմքի համար տնային միջոց պատրաստել: Խառնիր 2 թ/գ չոր խմորիչ, 100 գ տաք կաթ, 1 թ/գ մեղր և «Աեվիտի» 1 պատիճի պարունակությունը:

Եթե խառնուրդը չափազանց նոսր է, մի քիչ վարսակի ալյուր ավելացրու: Դիմակը պետք է քսել դեմքի մաքուր մաշկին, թողնել 15 րոպե, հետո լվալ տաք ջրով: Ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է պրոցեդուրան կրկնել շաբաթական առնվազն 3 անգամ:

2. «Աեվիտը»՝ եղունգների համար

Եղունգներն ամրացնելու համար պետք է բացել պատիճը, հեղուկը քսել ամեն եղունգի վրա և լավ մերսել մատների ծայրերը: Միջոցն արագ և արդյունավետ է գործում՝ եղունգները դադարում են շերտավորվել և կոտրվել, այլ շատ ավելի արագ են աճում:

3. «Աեվիտը»՝ մազերի համար

Այս դեղամիջոցով դիմակը նպաստում է մազերի ադյունավետ աճին, նաև խոչընդոտում է դրանց թափվելուն: Այդպիսի արդյունքի հասնելու համար պետք է խառնել 3 ճ/գ ձիթապտղի յուղ և «Աեվիտի» 2 պատիճների պարունակությունը: Միջոցը պետք է քսել գլխի մաշկին, իսկ մնացած մասը բաշխել մազերի վրա:

Հետո պետք է մազերի գլխարկ դնել և գլուխը սրբիչով փաթաթել: 30 րոպե հետո պետք է դիմակը լվալ: Պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել շաբաթական 2 անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել