Картинки по запросу Ստվերային տնտեսությունՊետությունը ստվերային տնտեսության հատվածը օրինական դաշտ բերելու նպատակով անցել է կոշտ մեթոդների կիրառմանը: Ներդրվող նոր համակարգով տնտեսվարողների գործարքներն տեղափոխվում են էլեկտրոնային հարթակ:

Այսպես, եթե երկու տնտեսական գործակալներ գործարք են կնքում էլեկտրոնային հարթակում, ապա վճարումն էլ կատարվում է անկանխիկ, այսինքն՝ աստիճանաբար անցում է կատարվում գործարքների էլեկտրոնայնացմանը: ԱԱՀ վճարողների համար հարկային հաշիվների դուրս գրումն արդեն պարտադիր կերպով իրականացվում է էլեկտրոնային համակարգով: Նախկինում տնտեսվարողները հաշիվները դուրս էին գրում թղթային տարբերակով, ինչը դժվարացնում էր ստուգողի գործը, իսկ էլեկտրոնայինի դեպքում ավելի հեշտ են բացահայտվում ստվերում գործող տնտեսվարողները:

Հարկահավաքման գործընթացներում, պետական ֆինանսների կառավարման ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդնումը թույլ կտա կրճատել այն լրացուցիչ աշխատուժը, որ պետական մարմինները ստիպված էին լինում պահել՝ յուրաքանչյուր գործարքի հետևելու համար: Նման համակարգի ներդրմամբ մարդկային միջամտությունը հասցվում է նվազագույնի, ուստի և կրճատվում են նաև կոռուպցիոն ռիսկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել