Ընդհանրապես, եթե հարցին մոտենանք մեր նորընծա ԱԺ պատգամավորական կազմի շահերից ելնելով, ապա պիտի փաստենք, որ Արմեն Ամիրյանը շատ խելքով միտք է երկնել։ Մարդկանց մի լավ կենտրոնական ռեստորան է պետք, լավ լեն ու բոլ, հաստ ու ամուր պատերով։ Օպերայի շենքից լավը այս գործի համար Երևանում չես գտնի։ Մարդիկ հանգիստ մի կտոր հաց կուտեն քյաբաբով, բողկով-բանով, ինչու չէ, մի քիչ էլ կոկորդները կթրջեն հայկական կոնյակով ու ջերմուկով, հետո հավեսով կգխտան ու կօրհնեն Ալեքսանդր Թամանային, որ ռեստորանի այսպիսի հարմար շենք է նախագծել։ Դե եկամուտի մասին էլ չեմ ասում, կհավաքեն ու կներդնեն Հայաստանի տնտեսության մեջ, համ էլ ընտրություն-բան կա, հո չվերջացան դրանք, ընտակաշառքի հարցն էլ այդ եկամտի մի մասով կլուծեն։
Հա, հաստատ խելոք բան է ասել մեր հարգելի Ամիրյան Արմեն նախարարը, մշակ․․․ ա․․․ ինչի՞, անտերը մոռացա, թե ինչի նախարար է։

Ախր, այ ժողովուրդ ջան, հլա մի հատ ուշադիր նայեք սրա ռանգ-ռուշին, ժպիտին։ Բա սա նորմալ մարդու դեմք ու դիմագի՞ծ է։ Ախր անտերները լրիվ են այլակերպվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել