Картинки по запросу հհ ռդՀունվար-փետրվարին Հայաստանի և մեր հիմնական առևտրային գործընկեր երկրի՝ Ռուսաստանի միջև առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 233,70 մլն դոլար: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 23%-ով և արդյունքում Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրի ավելի քան 30%-ը:

Նշենք, որ 2017թ-ի սկզբին Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 53%-ով և կազմել 64,56 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումն աճել է մոտ 15%-ով և կազմել 169,14 մլն դոլար այն դեպքում, երբ 2016 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել էր 1 մլրդ 336.97 մլն դոլար: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր շուրջ 15%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել