«ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործը փակուղի է մտել: Մարտի 24-ից նախաքննություն իրականացնող մարմինը որևէ քննչական գործողություն չի իրականացնում: Ավելին՝ մինչ օրս գործով ընդամենը մեկ անձ է ցուցմունք տվել կալանավորված անձանց դեմ, մյուսները որևէ ցուցմունք չեն տվել: Նրանց դեմ ցուցմունք տվող անձի ինքնությունը ԱԱԾ-ն դեռ գաղտնի է պահում:

Ինչ վերաբերում է այս գործով գաղտնալսումներին, որոնք ըստ էության հիմք են դարձել, որպեսզի իրավապահները կալանավորեն վերոնշյալ անձանց, ապա այնտեղ էլ կոնկրետ փաստեր չկան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ ձայնագրությունների մեջ ընդհանրապես զենքի մասին խոսք չի եղել: Սակայն քննիչներն ասել են, թե իրենք ենթադրում են, որ ինչ խոսել են՝ հենց հրթիռի մասին է»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել