«Բազեի բույն» (Falcon Nest) անունով հայտնի այս 10 հարկանի տունը համարվում է աշխարհում ամենաբարձր առանձնատունը: Այն գտնվում է Արիզոնայում, Պրեսկոտից ոչ հեռու: Տունն ունի 3 ննջարան, 4 սանհանգույց, վերելակ, ապակե հատակ, դե իսկ անկրկնելի տեսարանի մասին ավելորդ է անգամ խոսել:

38 մետր բարձրությամբ և 576 ք/մ տարածք զբաղեցնող տունը վաճառվում է ընդամենը 1,5 միլիոն դոլարով: 2015 թ․-ի այդ գինը երկու անգամ բարձր էր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել