Image resultOperativ.am-ը գրում է․

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մամուլի քարտուղար Աբի ալ Հասան ալ Մուհաջիրն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հիմար է համարում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը, որը ներկայացրել է ահաբեկչական կազմակերպության տարածած հեռագիրը:

«Դուք (ԱՄՆ-ն) անբարոյականներ եք, և ձեր վերջի մասին վկայող նշաններն ակնհայտ են բոլորի համար: Ոչ մի ապացույց պետք չէ, բացի այն, որ ձեզ հիմարի մեկն է կառավարում, ով չգիտի, թե ինչ է Սիրիան, Իրաքը և մահմեդականությունը»,- գրել է Աբի ալ Հասան ալ Մուհաջիրը՝ «ԻՊ»-ի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ «ԻՊ»-ի գործունեությունն արգելված է աշխարհի բազմաթիվ երկրներում, այն աշխարհի թիվ մեկ ահաբեկչական կազմակերպությունն է դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել