Պապիլոման ոչ մեծ կուտակում կամ մաշկի կլոր կտոր է մարմնի վրա: Այն կարող է լինել հարթ կամ կնճռոտ, և որպես կանոն՝ նույն գույնի, ինչ մաշկն է, թեև երբեմն կարող է քիչ ավելի մուգ լինել:

Պապիլոմա հաճախ առաջանում է տարեց մարդկանց շրջանում, այն կարող է նաև ավելի վաղ առաջանալ:

Որպես կանոն՝ այն առաջանում է ոտքերի արանքում, թևատակերի, մեջքի և կոպերի վրա:

Պապալիմոնները նույնացնում են որոշ վարակների հետ, սակայն դրանք կարող են առաջանալ նաև հորմոնալ փոփոխությունների պատճառով, նաև հղիության, մարդու պապիլոմա վիրուսի, դիաբետի և ինսուլինի նկատմամբ դիմադրության ժամանակ:

Ինչպես կարող եք կանխել դրանց առաջացումը:

Պապիլոմաների բուժման և կանխարգելման համար պետք է գտնեք հիմնարար պատճառը:

Վերացումը

Պապիլոմաները, որպես կանոն, վերացվում են վիրաբուժական ճանապարհով:

Կան նաև տնային բուժման շատ միջոցներ, որոնք կարող են օգնել, որոնք ներառում են քսուքների օգտագործում ամեն օր որոշակի ժամանակ՝ նախքան դրա վերանալը:

Պապիլոման կտրելը կարող է արյունահոսության և աղտոտվածության հանգեցնել, ուստի հուսալի մասնագետ գտեք բուժման ամենաիդեալական մեթոդի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել