«Կիրակի օրը տեղի ունեցած ԱԺ ընտրություններում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով Արարատի մարզում ստացել է մոտ 34,5 հազար ձայն:
 
Արգամ Աբրահամյանն, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի Արտաշատի քաղաքապետի պաշտոնից և կվերցնի պատգամավորի մանդատը: Արտաշատում նա քաղաքապետ է դարձել 2015 թվականի հուլիսին և նրա պաշտոնավարմանը մնացել է մոտ 2 տարի: Մինչդեռ մանդատ վերցնելով՝ Արգամ Աբրահամյանը կարող է առաջիկա հինգ տարիներին պատգամավոր լինել:
 
Հատկապես, որ 2019 թվականին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, նա դժվար թե նորից Արտաշատում քաղաքապետ դառնա, իսկ «Ծառուկյան» դաշինքն էլ իշխանության մաս չի կազմում: Երեկ մեզ չհաջողվեց Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ո՛չ «Ծառուկյան» դաշինքից, ո՛չ Արգամ Աբրահամյանից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել