Картинки по запросу теракт в питереՍանկտ Պետերբուրգի մետրոյի վագոնում պայթյունը, նախնական տվյալներով, կարող է իրականացրած լինել միայնակ մահապարտը։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով իրավապահ մամինների անանուն աղբյուրներին։

Interfax-ի տեղեկություններով՝ տղամարդը թողել էր կրակմարիչի տեսք ունեցող պայթուցիկ սարքը «Պլոշչադ վոսստանիա» կայարանում, սակայն ռումբը չի գործել և ավելի ուշ վնասազերծվել է։

Նստելով մետրոյի վագոն՝ ենթադրյալ հանցագործը գործի է դրել պայթուցիկ սարքը «Սեննայա պլոշչադ» և «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանների միջև։

RIA Novosti-ն իր հերթին հայտնում է, որ պայթյունի էպիկենտրոնում հայտնաբերվել է ծագումով կենտրոնաասիացու դի, սակայն նրան մահապարտ-ահաբեկիչ անվանելը դեռևս վաղ է։

TASS գործակալությունն էլ իր հերթին հայտնում է, որ քննությունը ստուգում է հարձակմանը երկու կենտրոնաասիացու մասնակցությունը, ովքեր իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել տեսահսկման խցիկների արած տեսագրությունների ուսումնասիրումից հետո։ Այս տեղեկությունները դեռևս պաշտոնական հաստատում չեն ստացել։

Kommersant-ը, հղում անելով արժանահավատ աղբյուրի, հայտնում է, որ ռուսական հատուկ ծառայությունները տեղեկություն էին ստացել Սանկտ Պետերբուրգում պատրաստվող ահաբեկչության մասին։

Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 11, վիրավորվել՝ 51 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել