«Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների և Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպը նոր երանգներ է ստանում։ Մանախը, որ ձերբակալվել էր «Ելք» դաշինքի անդամների վրա հարձակման գործով չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ավելին՝ պնդել է, թե իր վրա են հարձակվել։ Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը՝ Մանախը, 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկայի սպանությունը պատվիրելու և իրագործելու համար և վերջերս էր ազատ արձակվել բանտից։ Երեկ նրա փաստաբան Հայկ Ալումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Իրական տուժողը նշված դեպքից Արթուր Այվազյանն է, իսկ զենքը, որը ցուցադրվում է այժմ համացանցում, իրենը չի։ Նա տեսել է դրոշը ընկած, մոտեցել, վերցրել է, խրել հողի մեջ, ինչից էլ սկսվել է.վիճաբանություն, քաշքշուկ»։ Փաստորեն, խիստ հայրենասեր, ազնիվ մի կերպար է Մանախը՝ իսկական քաղբանտարկյալ։ Զենքն էլ, թերևս, մոտիկից չի տեսել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել