Հարգելի գործընկերներ․

Հերթական քառօրյայի երրորդ օրը կանոնակարգով նախատեսված մեկուկես ժամվա ընթացքում պատրաստվում էի ՀՀ վարչապետին հարց ուղղել, թե արդյո՞ք ինքը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ, այդ իսկ խորհրդի քննարկմանը ներկայացրել է իր ու իր մերձավորների հետ առնչվող որոշ հարցեր: Խոսքը գնում է և´ լրատվամիջոցների, և´ քաղաքացիների կողմից անընդհատ բարձրաձայնվող «Նաիրիտ» գործարանի հետ կապված որոշ մութ պատմությունների ու վարչապետի կամ իր մերձավորների՝ Մասիսի տարածաշրջանի ջրատար խողովակների տարհանման ու վարչապետի ու իր մերձավորների` 16,6 միլիոն դոլար կարտոֆիլի մասին դասախոսությունների վրա իբր ծախսելու ու վարչապետի կամ իր մերձավորների կապի մասին:
Քանի որ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները հերթական անգամ իրենց՝ իբրև նախօրոք տրված գրավոր հարցերն ու պատասխանները որոշեցին վերարտադրել դահլիճում, ինչի պատճառով վատնվեց ժամանակի զգալի մասն ու հարցս հնչեցնելու համար հերթ չհասավ, հարկադրված այն տրամադրում եմ լրատվամիջոցներին:
Հույս ունեմ, որ վարչապետը կպատասխանի՝ քննարկվե՞լ են կամ քննարկվելու՞ են այդ հարցերը խորհրդի նիստում, և դիտարկվու՞մ են արդյոք դրանցում կոռուպցիոն դրսևորումներ, թե՞ ոչ:

Հարգանքով՝ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել