Image resultOperativ.am-ը գրում է․

Թուրքիան կշարունակի Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնել «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտից հետո: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Anadolu» գործակալությանը:

««Եփրատի վահան» գործողության առաջին փուլն ավարտված է այն բանից հետո, երբ սիրիական Էլ-Բաբն ազատագրվեց ահաբեկիչներից: Այժմ մենք պատրաստվում ենք նոր գործողությունների՝ ընդդեմ  այլ տարածաշրջաներում ահաբեկչական խմավորումների»,- նշել է թուրք նախագահը:

Նոր գործողությունները, նրա խոսքով՝ այլ անուններ կստանան: Էրդողանը նաև հավելել է, որ ահաբեկչական խմբերի համար թուրքական իշխանությունները «նոր անակնկալներ» ունեն:

«Մենք նոր անակնկալներ ունենք ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության, «Իսլամական պետության» և «FETO»-ի համար»,- նշել է Էրդողանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել