Ապրիլի 3-ի ժամը 17.00-ի դրությամբ գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 535 հաղորդում. Ոստիկանություն

 ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածում` ապրիլի 3-ի ժամը 17-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 535 հաղորդում:
 Այդ հաղորդումներից 129-ը ուղարկվել է նախաքննության, 94-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 3-ը ուղարկվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, 160-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 149-ը՝ ստուգման փուլում, որոնց ընթացքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:
 Հաղորդումներից 157-ը Երևանում է, 30-ը՝ Կոտայքի. 42-ը՝ Լոռու, 54-ը՝ Շիրակի, 43-ը՝ Արմավիրի, 32-ը՝ Արագածոտնի, 34-ը՝ Տավուշի, 41-ը՝ Արարատի, 23-ը՝ Սյունիքի, 49-ը՝ Գեղարքունիքի, 30-ը՝ Վայոց ձորի մարզերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել