TASS-ի հաղորդմամբ՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյի Сенная площадь կայարանում ուժգին պայթյուն է որոտացել. կան վիրավորներ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մետրոյի կայարանը թանձր ծխով է պատված, կա 10 զոհ և 50 վիրավոր:

Նախնական տեղեկություններով՝  պայթյուններից մեկը տեղի է ունեցել «Сенная площадь» կայարանում՝ մետրոյի վագոնում: Մյուս պայթյունը տեղի է ունեցել «Технологический институт» կայարանում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ով աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում, հաղորդվել է դեպքի մասին:


«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ վիրավորների թվում կան երեխաներ: Այժմ փակ է մետրոյի յոթ կայարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել