Картинки по запросу հայաստանԵրբեք ստատուս չեմ գրել քաղաքականության վերաբերյալ: Բայց էն հիասթափությունը և «ողբամ քեզ հայ ազգ» քոմենթները տեսնելով՝ ուզում եմ ընդամենը ասել հետևյալը՝ եթե Ձեզ թվում է, թե որևէ այլ երկրում հասարակ ժողովուրդն ընտրում է ավելի գրագետ, չարաչար սխալվում եք։ Նույն մեծն գերմանացի ազգն արդար ընտրություններում է ընտրել Հիտլերին, ԱՄՆ-ում ընտրել են Թրամփին, Իտալիայում Բեռլուսկոնիին, Իսլանդիայում լեսբուհի թեկնածուին ու այդպես շարունակ: Հասարակ գյուղացին, անասնապահը, հողի մշակը, մեր պարծանք զինվորը, բանվորը, արհեստավորը ու այլ շատերը չեն կարող և պետք էլ չէ, որ եսիմ ինչ քաղաքականապես գրագետ լինեն: Եթե ինձ մնա, ես ընդհանրապես դեմ եմ դեմոկրատիա կոչեցյալին, ինչը բերում է հոգևոր արժեքների, ազգային ավանդույթների, թասիբի ոչնչացման: Կախում միայն փողից, սա է իրականությունը: Եվ սա բացարձակ կապ չունի իմ ազգի հետ։ Մի՛ բարդեք այս ամենը հայ ազգի վրա։ Պտտվելով ամբողջ աշխարհում՝ հաստատ կարող եմ ասել, որ ամենախելացի ազգերի հնգյակում հաստատ կանք (չասեմ՝ որ տեղը, որ մեծամիտ չերևամ ): Թողեք այս ողբը, և փոխանակ կոչ անելու լքել այս երկիրը, եկեք մնանք ու թեկուզ դժվարությամբ շենացնենք մեր Հայրենիքը։
#yessirumemimhayreniqy #IloveArmenia

Հ.Գ. Համ էլ Լևոնը և Արթուրը չեն անցել: Ամեն ինչի մեջ կարելի է տեսնել դրականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել