Image may contain: 1 personԿարծում եմ, որ քաղաքական պրոցեսների մեր գնահատականներում ամենից ոչ պիտանելի ու ոչ տեղին բնորոշիչներից մեկը «ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ» որակումն է:

Քաղաքականությունը սուր մրցակցության ոլորտ է, որտեղ «շահի» ու «սկզբունքի» հանդիպման արդյունքում սովորաբար հաղթում է առաջինը: Այն փոխադարձ կոմպլիմենտների, բարեգթության քարոզի, փոխվստահության, ազնվության, հավատարմության երդումների ու անկեղծության ոլորտ չէ:
Եթե դու քաղաքական պայքարին տալիս եք էմոցիոնալ որակումներ ու սպասում եք ձեր բարոյագիտությանը համապատասխանող արձագանքների, ապա քաղաքականությունը հաստատ ձեր տեղը չէ:

Ու նման վիճակից բխող կանխատեսելի ձախողումներից ոչ թե պետք է հիասթափվել, այլ հետևություններ անել, ինքնակազմակերպել, առավել ադեկվատ ու իրատեսական քաղաքական վարք, մոտեցումներ որդեգրել և պատրաստվել հաջորդ ընտրություններին:

Հ.Գ. Ի դեպ՝ հետաքրքիր է նաև, թե ումից եք հիասթափվում... :) Ընտրողից, ընտրվողից, քաղաքական խաղի կանոններից, աշխարհից.... Միգուցե ինքներդ ձեզանից... :)
... Ամեն պարագայում կյանքը շարունակվում է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել