Картинки по запросу տարոն պարսամյանՇնորհավոր ՀՀԿ-ին, այո՛, ՀՀԿ-ում իրոք ամենաշատը կան այնպիսի կերպարներ, որոնք իսկապես ներկայացնում եմ մեր մեծամասնությանը։ Էդ մեծամասնությունը որքանով է էսթետիկ խոսում, սիրուն է, գեշ է, կապ չունի, բայց մեր մեծամասնությունն է։

Շնորհավոր Ծառուկյանենց, ինքը հիմա որոշակի խմբի ընտրյալն է։ Դե հիմի քաղաքագիտորեն ով ինչ ուզում է, թող ասի, մեր իրականությունն է։

Շնորհավոր ԵԼՔ-ին, իրանք բոյ տվեցին, ապացուցեցին, որ իրենք իրենց վրա աշխատել գիտեն:

Շատ էլ նորմալ, մեր հանրության իրական մեծամասնության կարծիքն արտահայտող արդյունք է։ Ով հակառակն է պնդում, կարծում եմ՝ մեր իրողություններից լավ հեռու է գտնվում։

Բոլոր հարթակների կիրթ, նպատակասլաց ու նորմալ նպատակներ ունեցող մարդկանց հատուկ ողջույն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել