Image may contain: 1 personԿարծում էի, որ ՀՀԿ-ն ավելի շատ ձայներ կունենա, չնայած դեռ որոշ տեղամասեր կան, և թվերը միգուցե փոփոխվեն:
Սպասում էի, որ «Ծառուկյան» դաշինքն առավել քիչ քվե կհավաքի:
Վստահորեն սպասում էի, որ «ԵԼՔ»-ը նման, միգուցե անգամ մի փոքր ավել տոկոսով կանցնի ԱԺ:
Սպասում էի, որ ՀՅԴ-ն ավելի ցածր տոկոս է հավաքելու:
Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներից հետո, չնայած նախորդ հոռետեսական կանխատեսումներին, այնուամենայնիվ, ՀԱԿ-ը կհայտնվի խորհրդարանում, բայց, փաստորեն, արդեն ուշ էր:
Կարծում էի, որ ՕԵԿ/Վերածնունդը կհայտնվի ԱԺ-ում, բայց կարծես չստացվեց:
Վստահորեն կարծում էի, որ Ազատ դեմոկրատները, ՕՐՕ-ն և Կոմունիստները չեն մտնելու Պառլամենտ:

Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք: Իրողություն, որ մեծամասամբ արտացոլում է մեր հասարակության քաղաքական ու ոչ քաղաքական նկարագիրը, մեր սոցիալ-քաղաքական մշակույթը, քաղաքական ու քաղաքացիական հասունության մակարդակը: Կարծում եմ՝ գալիք ԱԺ-ն էականորեն կշահեր, եթե, «ԵԼՔ»-ից բացի, ընդդիմադիր առնվազն մեկ ուժ էլ այնտեղ հայտնվեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել