Ու սկսեց էլի Ֆեյսբուքի ընդդիմադիր հատվածը Սերժի ասուլիսի ռասկռուտկան, Սերժի տատու ՓիԱռ-ը իրա կեչուպ-մայոնեզով: Փող էլ պետք չի տալ: Բան չեմ ասում, սխալ չհասկանանք, չեմ ձեդոյանում: Բայց լիքը բան է ասել, որ լավ կլիներ՝ ավելի ուշադիր կարդացվեր ու եզրակացվեր, այդ թվում ընդդիմության մասով, ընտրությունների մասով: Որ ասեք, բա դու ինչի՞ չես գրում: Կասեմ, ազնվությամբ հիմա հավես չունեմ, համ էլ խոստացել եմ որոշ թեմաների չանդրադառնամ միառժամանակ, իսկ Սերժի զրույցի ինձ հետաքրքրող որ մասին էլ անդրադառնամ, պիտի անուղղակի առնչվի էդ թեմային: Ամեն դեպքում ասածս էն է, որ հումորը լավ բան է, բայց մենակ հումորով նպատակի չես հասնի, պետք է փորձել քաղաքական տեքստերին, նույնիսկ ամենաանհետաքրքիր թվացողերին ավելի ուշադիր վերաբերվել: Կներեք, եթե գրածիս մեջ մի քիչ «նոտացիոն» բան կար: Ուղղակի ուզում եմ՝ համատեղ ուժերով էդ ոճը ջարդենք՝ ամեն ինչի մենակ տատիկի մասերին արձագանքող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել