Հետաքրքիր տեղեկություններ է հրապարակել Qafqazinfo-ն: Հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին՝ սույն կայքը տեղեկացնում է, որ անցյալ տարի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ, Թուրքիայի ԶՈՒ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աքըն Օզթյուրքը հեղաշրջումից մի քանի օր առաջ հեռախոսազագներ է կատարել Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Կորեա, Բելգիա, Իռլանդիա և Ադրբեջան: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, եթե պետական հեղաշրջումը հաջողությամբ ավարտվեր, ապա Թուրքիայի նախագահ կդառնար հենց Աքըն Օզթյուրքը:
Օզթյուրքի զանգերը դեպի Ադրբեջան ևս մեկ անգամ ապացուցում են, որ Բաքուն չի փոխել իր պահվածքը և համագործակցությունը կասկածելի անձանց և կազմակերպությունների հետ:
Հիշեցնեմ, որ 1998 թ-ի օգոստոսի 7-ին Քենիայի և Տանզանիայի մայրաքաղաքներում ամերիկյան դեսպանատների դեմ կազմակերպված ահաբեկչությունից մի քանի րոպե առաջ ահաբեկիչները զանգեր էին կատարել Ադրբեջան: 2001 թ-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում «Ալ-Քաիդայի» կողմից կազմակերպված ահաբեկչությունները ևս ունեն ադրբեջանական հետք: Ըստ ամերիկայն ԶԼՄ-ների՝ ահաբեկիչները մի քանի անգամ կապ են հաստատել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ: 2003 թ-ի հոկտեմբերի 23-ին Մոսկվայի թատերական կենտրոններից մեկում չեչեն գրոհայինների կողմից իրականացված ահաբեկչությունը, ըստ վկաների և հետագայում ձեռք բերված ապացույցների, ևս ունի ադրբեջանական հետք: Չեչեն գրոհայինները մի քանի անգամ կապ են հաստատել Ադրբեջանի տարածքում գտնվող իրենց հովանավորների հետ: Էլ չեմ ասում, թե ինչ ահաբեկչական բոմոնդ էր օգնում Բաքվին Արցախի դեմ նրա սանձազերծած պատերազմում:
Մենք վաղուց գիտեինք, որ Ադրբեջանն ահաբեկչական և հանցագործ պետություն է, որը կարող է համագործակցել ամեն տեսակ թափթփուկների հետ:
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարձագանքի Իլհամի ընկեր Ռեջեփն այս տեղեկությանը: Գյավուր բելգիացիներից, բրիտանացիներից, իռլանդացիներից և տարօրինակ հյուսիսկորեացիներից ամեն ինչ սպասելի էր: Բայց որ Ադրբեջանը պատսպարած կլիներ Էրդողանի թշնամիներին, դա արդեն մտածելու տեղիք է տալիս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել