Hetq.am-ը գրում է.
 Ախուրյանի թիվ 32/06 ընտրատարածքում ընտրողների մեծ կուտակումների պատճառով փակ են պահում դռները :
 ՕՐՕ դաշինքի վստահված անձը արդեն երկրորդ դեպքն է, ինչ նկատում է, որ ընտրողները քվեարկության խցիկում չօգտագործված թերթիկները տանում են տուն : Վստահված անձը պնդեց, որ կինը դատարկի գրպանները, որից հետո էլ ծալված թերթիկները դուրս հանվեցին ու կազմեցին արձանագրություն :
 Կինը պնդում է, որ թղթերը տանում է տուն, որպեսսզի կարդա ու ծանոթանա:
 Հարցին, թե մինչ ընտրությունները ծանոթ չէիք թեկնածուներին, պատասխանեց. « Ծանոթ էի, բայց հիմա էլ լավ կկարդամ ու կծանոթանամ» :
 Իսկ կարմիր գիրչը իր հետ բերած կինը ասում է, որ տնից է դա բերել, դրանով էլ քվեարկել է: Ընտրողների թիվը 1932-ն է: Ժամը 14-ի դրությամբ արդեն քվեարկել են 459 ընտրող :
 Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ  ներկայացուցիչ Վահան Մարտիրոսյանը ընտրությունների ընթացքը համարում է հրաշալի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել