Armenpress-ը գրում է.
 Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ ընտրությունների Պետդումայի դիտորդական պատվիրակության ղեկավար Վիկտոր Վոդոլացկին ապրիլի 2­ին լրագրողների հետ հանդիպմանն իր տեսակետը հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ:
 «Դիտորդների մեր խումբը բաղկացած է ինը մարդուց: Մեծամասամբ շրջել ենք Երևանի ընտրատեղամասերում: Դիտորդներից երկուսը շուտով կվերադառնան Գյումրիից և Ստեփանավանից»,­«Արմենպրես»­ի հաղորդմամբ` նշեց Վոդոլացկին: Նրա խոսքով` ինքը հասցրել է լինել տասը ընտրատեղամասերում, իսկ երեկ եղել է Գառնիում և Գեղարդում, որպեսզի տեսնի, թե ինչպես են անցնում ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: «Առավոտյան ընտրող տատիկներից մեկի հետ անցա ընտրական ողջ արարողակարգը՝ հասկանալու համար, թե որտեղ հնարավոր կլինի ինչ­որ բան խախտել և եկա այն եզրակացության, որ հնարավոր չէ որևէ բան կեղծել»,­ասաց նա: Ըստ Վոդոլացկու` ինքը չի կարծում, որ որևէ ընտրող կարող է բողոքել ընտրելու այս նոր ձևից: «Կարծում եմ` տարբեր պետություններ կյուրացնեն այս նոր ձևաչափի տարրերը, որպեսզի հետագայում քիչ լինեն բողոքները: Նոր տեխնիկան միայն մի խնդիր ունի. հաճախ մարդկանց հերթեր են առաջանում այն պատճառով, որ սկաները դժվարությամբ է ճանաչում մեծահասակների մատնահետքերը: Եթե այլ երկրներ որոշեն կիրառել այս մեխանիզմները, ցանկալի է, որ հաշվի առնեն դա»,­ընդգծեց նա:
 Վիկտոր Վոդոլացկին շեշտեց, որ շատ կուսակցություններ իրենց ծրագրերում պարզ չեն ներկայացրել Հայաստան­ Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացումը, գուցե դա է պատճառը, որ ընտրողների մի մասը դժվարությամբ է կողմնորոշվում իր ձայնը համապատասխան կուսակցությանը կամ դաշինքին տալու հարցում: Նա ասաց, որ 17:00­ից հետո իրենք ևս մի քանի ընտրատեղամասեր կայցելեն ու կփորձեն հաղորդակցվել երիտասարդների հետ, քանի որ նրանք ազատ են, բացահայտ ասում են, թե ում են տալիս իրենց ձայնը և ինչու: Վիկտոր Վոդոլացկին եզրափակեց խոսքը`շնորհավորելով բոլորին հայ­ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25­ամյակի կապակցությամբ, որը լրանում է ապրիլի 3­ին: «Մենք դրական ենք տրամադրված սոցիալական, մշակութային, տնտեսական և այլ ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու համար»,­ասաց նա:
 Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցում են քաղաքական 9 ուժեր, որոնցից 5­ը կուսակցություններ են, 4­ը` կուսակցությունների դաշինքներ: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»,
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել