Картинки по запросу քաղաքացի դիտորդ«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 անկախ եւ անկողմնակալ դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացնում 1521 ընտրատեղամասերում: Եւս 38 շրջիկ խմբեր դիտորդական առաքելություն են իրականացնում 38 ընտրատարածքային հանձնաժողովների սպասարկման տարածքում:

Դիտորդները ժամը 12:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի եւ ընդհանուր բնույթի 681 խախտում, որոնք ստուգման փուլում են:

Մասնավորապես արձանագրվել են հետեւյալ խախտումները.

98 գրանցող սարքի խափանում

77 բաց քվեարկություն

38 ընտրողի կողմից քվեարկության գաղտնիության խախտում

38 վերահսկողություն քվեարկության նկատմամբ այլ անձի կողմից

50 ընտրողների ուղեկցման եւ ուղորդման դեպք

45 մարդկանց եւ մեքենաների կուտակումներ

40 ընտրողին օգնելու կարգի խախտումներ

34 կողմնակի անձանց ներկայություն ընտրատեղամասերում

27 քվեաթերթիկի դուրս հանում/ներս բերում

21 վիճակահանությամբ նախատեսված հերթափոխի խախտում

20 անձը հաստատող փաստաթղթի եւ գրանցման սարքում առկա տվյալների անհամաձայնություն

19 գրանցող սարքում ընտրողի անվան բացակայություն

18 դիտորդների իրավունքների խախտում

18 վստահված անձանց իրավունքների խախտում

11 տեղամասերը չեն բացվել ժամանակին

10 քարոզչության դեպք ընտրատեղամասում

9 այլ անձի ստորագրության առկայություն ընտրողի անվան դիմաց

7 ընտրելու իրավունքի խախտում

6 կրկնաքվեարկության փորձ

3 ճնշում եւ բռնություն

92 այլ խախտումներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել