Картинки по запросу միպԺամը 13:00-ի դրությամբ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է շուրջ երկու տասնյակ ահազանգ, որոնք հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակման, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվերակությունը կատարելու հարմարությունների բացակայության հետ կապված հարցերին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻ պաշտպանի աշխատակազմից՝ հավելելով, որ Ոստիկանության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և իրավասու մյուս մարմինների հետ տարվող աշխատանքի արդյունքում բողոքները ստացել են լուծում արագացված ընթացակարգով:

«Բանավոր բոլոր բողոքներով քաղաքացիներին տրամադրվել է նաև իրավական խորհրդատվություն: Քրեակատարողական հիմնարկներում ընթացող քվեարկության ընթացքի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմ դեռ տեղեկություններ չեն ստացվել: Պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է նաև ընտրությունները դիտարկելու մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ուսումնասիրվում են զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում առկա հրապարակումները ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ: Իրականացվում է նաև տեղական դիտորդական առաքելությունների հրապարակումների ուսումնասիրություն: Հատուկ առանձնացվում են առերևույթ հանցանքի հատկանիշ պարունակող հրապարակումները՝ քրեական հետապնդման մարմիններին ուղարկելու նպատակով:

Աշխատանքային խմբեր են աշխատում նաև Շիրակի, Գեղարքունիքի, Լոռիի և Սյունիքի մարզերում»,- հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել