Խաղաղությունից թանկ բան չկա. Սերժ Սարգսյանը քվեարկեց 9/18 ընտրատեղամասում քաղաքացիական իրենց պարտքը կատարեցին նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Քվեարկությունից հետո պատասխանելով հարցին, թե ինչ էր մտածում քվեարկություն կատարելիս, Սարգսյանն ասաց. «Խաղաղությունից թանկ բան չկա: Ամեն ինչ անելու ենք, որ մեր սահմաններին հանդարտություն լինի, եւ այդ սահմանները լինեն անձեռնմխելի»:

Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ի շանսերը, նա ասաց. «Էսօր շանսեր գնահատելու ժամանակը չէ, քվեներ ստանելու ժամանակն է այսօր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել