Asekose.am-ը գրում է.

«Դուք չգիտեք մեր կարգախոսը, հանուն դրա քվեարկեցի...»,- ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն`4/53 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողներից մեկի հարցին, թե հանուն ինչի է քվեարկել նա: 

«Կանխատեսում չունեմ, ուզում եմ, որ ամեն ինչ խաղաղ լինի»,-ասել է Կարեն Կարապետյանը: 

Իսկ ՀՀԿ-ին օգտին աշխատած տնօրենների մասին  ասել է` եթե խախտում են արել , պետք է պատժվեն, բայց նաև նշել է, թե չի կարծում, որ տնօրենների գործողությունները համակարգված են եղել:

Նշենք, որ վարչապետն ընտրատեղամաս այցելել էր տիկնոջ հետ, ում, ի դեպ, Կարեն Կարապետյանը քվեախցիկի հետևում հուշում էր, թե ինչպես են քվեարկությունն իրականացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել