Ֆրանսիացի նեյրոֆիզիոլոգներն ապացուցել են, որ մարդու վարքագծի հետ կապված անհատական մի քանի այնպիսի առանձնահատություններ, ինչպիսիք են ծուլությունը, անհամբերությունը կամ խելամտությունը, իրականում «վարակիչ են»: Այս մասին ասված Է PLoS Computational Biology հանդեսում հրապարակված հոդվածում:

Վերջին տարիներին գիտնականները նկատել են, որ բազմաթիվ առօրյա շարժումներ և հույզեր, ինչպիսին հորանջելն է կամ իրեն քորելը, «վարակիչ» են. մարդիկ և շատ կենդանիներ անհամեմատ ավելի հաճախ են հակված հորանջելուն կամ քորվելուն, եթե շրջապատողները նույն բանն են անում:

Փարիզի Գլխուղեղի և ողնուղեղի ինստիտուտի աշխատակիցներ Մարի Դևենը և Ժան Դոնիզոն դիտարկումներ են կատարել՝ ինչպես են հինգ դյուժին կամավորներ համակարգչով խաղում հասարակ տնտեսական խաղ, և պարզել, որ ծուլությունը, անհամբերությունը եւ նույնիսկ խելամտությունը նույնպես կարող են լինել վարքագծի «վարակիչ» ձևեր:

Картинки по запросу

Գիտնականները փորձի արդյունքում պարզել են, որ բոլոր այս որակները «վարակիչ» են եղել։ Հետաքրքրական է, որ փորձերի մասնակիցներն իրենք դա չէին գիտակցում և համարում էին, որ իրենց կարծիքն ու գործելակերպը չէր փոխվում արհեստական ինտելեկտին հետևելուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել