Տնտեսական բարեփոխումների շրջանակներում պետությունը վերանայում է իր քաղաքականությունը: Արտահանումը խթանելու համար անհրաժեշտ է աստիճանաբար պարզեցնել արտահանողներին ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգը և կրճատել ժամկետները:
Պետությունը առաջարկում է իր կողմից սահմանած չափանիշներին բավարարող հարկ վճարողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձնել էականորեն պարզեցված ընթացակարգով և անհամեմատ ավելի կարճ ժամկետներում:
Եթե մինչ այժմ վերադարձը տեղի էր ունենում երեք ամսվա ընթացքում, ապա փոփոխության շնորհիվ գումարը կվերադարձվի 4 աշխատանքային օրում:
Դրանից զատ գործադիր մարմնի հավանության է արժանացել մի նախագիծ, որի շնորհիվ դյուրացվելու է էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրումը և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց մուտքը ՄՄԱՏՀ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=196228720870409&id=100014498460492
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել