Կան մթերքներ, որոնք ոչ միայն չեն գիրացնում, այլև օգնում են նիհարել, այրել ավելորդ ճարպը: Այս մթերքների ամենօրյա օգտագործումը նպաստում է նիհարել առանց որևէ տանջանքների:

Տեսնենք, թե որոնք են դրանք:

Գրեյպֆրուտ

Այն իջեցնում է ինսուլինի մակարդակը, իսկ դա, առաջին հերթին, իջեցնում է ախորժակը: Ամեն ուտելուց առաջ կես բաժին գրեյպֆրուտը կամ 150գրամ հյութը կօգնի երկու շաբաթում երկու կիլոգրամ նիհարել: Գրեյպֆրուտի հյութը կարելի է խառնել նարինջի և լիմոնի հյութերի հետ: Դա հավելյալ կամրապնդի ձեր իմունիտետը և կմաքրի օրգանիզմը թունավոր նյութերից:

Կանաչ թեյ

Այս աստվածային ըմպելիքը խոչընդոտում է քաղցկեղային բջիջների գոյացմանը: Այն օգնում է կանխել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը: Լավ է ազդում օրգանիզմի նյութափոխանակության վրա: Օրական 5 բաժակ կանաչ թեյն օգնում է այրել 70-80 կալորիա:

Կծու ուտելիքներ

Կծու համեմունքներն «ստիպում են» օրգանիզմին քրտնել, արագացնում են սրտի աշխատանքը, ինչն արագացնում է նյութափոխանակությունը: Սակայն եթե սիրում եք կծու չիփսեր կամ պիցցա, ապա դրանք դժվար թե օգնեն ձեզ նիհարել:

Ոչ յուղոտ կաթնային մթերքներ

Դրանք ոչ միայն սնում են օրգանիզմը կալցիումով, այլև մեծացնում են կալցիտրիոլ հորմոնի արտադրությունը, որը ստիպում է այրել ավելի շատ ճարպ:

Ջուր

Դժվար է նիհարել, եթե բավարար քանակով հեղուկ չեք օգտագործում: Օրգանիզմում ոչ բավարար հեղուկիպայմաններում նյութափոխանակությունը դանդաղում է, բացի այդ իջնում է գյլուկոզայի մակարդակն արյան մեջ: Առաջանում է թուլություն և գլխապտույտ:

Դարչին

Ընդամենը մեկ քառորդ թեյի գդալ դարչինն օգնում է մարսել շաքարն ավելի հեշտորեն և իջեցնում է դրա մակարդակն արյան մեջ: Իսկ շաքարի բարձր մակարդակն արյան մեջ նպաստում է ճարպային կուտակումների ձևավորմանը: Դարչինը կարելի է նաև որպես շաքար օգտագործել, որովհետև այն նաև բնական քաղցր համ ունի:

Սպիտակուցային ուտելիք

Մկանային զանգվածներ ձևավորելու համար սպիտակուցներ են անհրաժեշտ: Իսկ որքան մկան ունեք դուք, այնքան ճարպ եք այրում: Ավելին` սպիտակուցները մարսելու համար ավելի շատ կալորիա է ծախսվում, քան ճարպերի և ածխաջրածինների համար: Սպիտակուցների լավագույն աղբյուրներն են հավի կրծքամիսը, ձուկը, ձվի սպիտակուցը, հնդկահավը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել