Պետությունը շարունակում է գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը: 14 տոկոսանոց վարկերի 6 տոկոսը կսուբսիդավորվի: Նշենք, որ 2011-2016 թվականների ընթացքում նշված ծրագրով կառավարության կողմից սուբսիդավորվել է 4,7 մլրդ դրամ։ Ֆերմերներին տրամադրվել է 99,1 մլրդ դրամի 119,4 հազար վարկ, այդ թվում՝ 2016-ին՝ 15 մլրդ դրամի։ Պետության կողմից այս աջակցությունը նպատակ է հետապնդում զարկ տալ երկրի գյուղատնտեսության զարգացմանը:

No automatic alt text available.

Սուբսիդավորման գործընթացի շարունակման հետ մեկտեղ շատ կարևոր է, որպեսզի պետությունը հետևողական լինի նաև սերմերի, թունանյութերի և պատվաստանյութերի հետ կապված գործընթացների իրականացման հարցում։ 2017թ-ին գարնանացանի աշխատանքներն իրականացնելու համար արդեն իսկ 1710 տոննա սերմ է ներմուծվել: Գումարային արտահայտությամբ այդ սերմի գինը կազմում է մոտ 587 մլն դրամ, որից 280 մլն դրամը սուբսիդավորվելու է պետության կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել