Картинки по запросу ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել իր կողմից հրավիրված հանրահավաքները Թուրքիայի արևելյան նահանգներից երկուսում՝ Վանում և Էրզրումում: Պլանավորված էր, որ մարտի 31-ին և ապրիլի մեկին Էրզրումում և Վանում Էրդողանը իշխող ԱԶԿ-ի անունից պետք է անցկացներ հանրահավաք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության շրջանակներում: Վանի նահանգապետ Զահիր Սողանդան հայտարարել է, որ Էրդողանը չեղարկել է հանրահավաքը՝ ելնելով առողջական խնդիրներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել