Картинки по запросу իգդիրՄեր տարածաշրջանում շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Իգդիրը և Աղըրը կարծես թե կռվախնձոր են դարձել ադրբեջանցիների, քրդերի, թուրքերի և, չզարմանաք, իրանցիների միջև:
Այսպես՝ 2017թ. հունվարից մինչ օրս Իրանից դեպի Իգդիր և Աղըր մշտական բնակության է մեկնել Իրանի 3000 քաղաքացի: Իսկ 2016թ.-ին 30 000 իրանցի փորձել է ապօրինի հատել սահմանը և բնակություն հաստատել Իգդիրում և Աղըրում: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2016թ.-ին երեք միլիոն իրանցի, որոնք հիմնականում աֆղաններ են, ցանկություն են հայտնել դառնալ Թուրքիայի քաղաքացի: Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքն ասել է, որ Անկարան անհանգստացած է Իրանից դեպի Թուրքիա նման միգրացիոն հոսքի պատճառով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել