donald_tusk_18_decemberAraratnews.am-ը գրում է.

Եվրոպական միությունը նպատակ չունի պատժելու Միացյալ Թագավորությանը՝ կապված ԵՄ կազմից դուրս գալու հետ. Brexit-ի վերաբերյալ ԵՄ 27 անդամ երկրների հետ բանակցություններում հայտարարել է Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը, հաղորդում է Ria.ru-ն:

«Եվրամիությունը և նրա անդամ 27 երկրները պատժամիջոցներ չեն կիրառի` կապված Brexit-ի հետ: Brexit-ն ինքնին արդեն պատիժ է»,- լրագրողներին այս մասին ասել է Տուսկը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նամակ էր ստորագրել, որով պաշտոնապես սկսվում էր Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) գործընթացը:

Նշենք նաև, որ Եվրոպայի խոշորագույն Ryanair ավիափոխադրող ընկերությունը դիմել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը, խնդրելով Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ բանակցություններում քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ հարցերը դարձնել առաջնահերթ թեմա, քանի որ հակառակ դեպքում Մեծ Բրիտանիան 2019-ի մարտ ամսից հետո կարող է մնալ առանց Եվրոպայի հետ օդային հաղորդակցության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել