Картинки по запросу արթուր եղիազարյանՍոցիալական դրդապատճառներից անգամ ելնելով՝ ընտրակաշառք վերցնելով ուղղորդված քվեարկողին ոչ մի ձև ինձ մոտ չարդարացնե՛ք: Դրանով արտոնում եք, որ մարդ կարող է այդ պատճառներով ինչ ստորություն ասես անել: Դա նույնն է, որ ասեք, թե մարդը փող չուներ, դրանից ելնելով դիմացինին սպանեց, որ հացի փող վաստակի: Կամ ամրոցի դարպասները բացեց, ու իր պատճառով սրի քաշեցին բոլորին:
Մի կողմ դնենք, որ ոչ միայն կաշառք տալն է քրեորեն պատժելի, այլ նաև վերցնելը: Դիտենք այլ հարթությունից: Երբ մարմնավաճառն իր գործով է զբաղվում, վաճառում է իր անձնական մարմինը: Ինքը, իր մարմինը: Իսկ փողով ուղղորդված ընտրողը վաճառում է բոլորիս: Առանց մեզ հարցնելու, առանց քաշվելու, առանց բանի տեղ դնելու: Թքած ունենալո՛վ: Ու ազդում և՛ մեր, և՛ մեր զավակների կյանքի վրա: Ամեն առումով:
Այս հարցում այլ մեկնաբանություն չեմ ուզում լսել ու ընդունել: Այսքանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել