Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 31-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի ինքնասպանություն է գործել ցած նետվելու եղանակով։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ։

Այս պասհին դեպքի վայրում տեղազննության աշխատանքներ է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռևիկ Սեդրակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժիը պարզում են ինքնասպանություն գործած աղջկա ինքնությունը։ Քիչ առաջ ժամանեց նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել