henrikh_mkhitaryanAraratnews.am-ը գրում է.

Manchester Evening News-ը գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների ելույթներն ընթացիկ մրցաշրջանում:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է 7 գնահատականը:

«Մխիթարյանն արդարացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարտավարական անցումը 4-2-3-1-ին, և կարող է փայլել աջից, ձախից և կենտրոնից: Նա վերադարձավ աքսորից և մի քանի վնասվածքներից հետո»,- գրել է M.E.N.-ը:

Հավելենք, որ ամենաբարձր` 8 գնահատականը ստացել են Անտոնիո Վալենսիան, Խուան Մատան և Զլատան Իբրահիմովիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել