Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները դիտավորյալ որոշել են տորպեդահարել հետընտրական զարգացումների վերաբերյալ կուսակցական քննարկումների գործընթացը ԱԺ-ում։ Համենայն դեպս այլ բացատրություն չեմ կարողանում տալ այն փաստին, որ երեկ կայացած հերթական խորհրդակցությանը մասնակցել են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, բացի «Ժառանությունից», մեկնաբանում է ՀՀԿ-ից «ամենափայլուն» մեկնաբանություններ անողը՝ Գալուստ Սահակյանը։
Սահակյանը հայտարարել է. ««Ժառանգության» խնդիրները մեզ համար արդեն փակված են, քանի որ մեզ համար հասկանալի չէ, թե «Ժառանգությունն» ինչ է ուզում։ Դա նաեւ քաղաքական մյուս ուժերի կարծիքն է, որոնք չեն ուզում այս պահին գործ ունենալ «Ժառանգության» հետ։ Նրանք կամաց-կամաց իրենց լուսանցք են մղում»։
Ճիշտն ասած, այս հայտարարությունն այնքան անլուրջ է, որ անլրջություն կլինի լուրջ վերլուծել այն, որովհետև դե ֆակտո խորհրդարանական 6 խմբակցություններից միայն ՕԵԿ-ն է, որ «Ժառանգության» հետ չի ուզում գործ ունենալ (իսկ ՕԵԿ-ի հետ գործ չի ուզում ունենալ ոչ ոք), իսկ մնացած բոլոր կուսակցությունները ակտիվ փոխգործակցության մեջ են, հատկապես ՀՀԿ-ն, որը իր նախագահի՝ նույն ինքը՝ երկրի նախագահի մակարդակով մեռավ ազդանշաններ ուղարկել «Ժառանգությանն» ու Րաֆֆուն՝ փակուղային իրավիճակից ելք փնտրելու համատեղ աշխատանքի հրավիրելով։
Ստացվում է, որ իշխանությունները դիտավորյալ Գալուստին են ասպարեզ հանել, ով իր անկապ մեկնաբանություններով կարող է հարամել ցանկացած պրոցես, ադ թվում նաև այնպիսի հեղհեղուկ ու ոչ հաստատուն գործընթացը, ինչպիսին այս խորհրդակցություններն ու փոխգործակցություններն են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել