Մենք սիրում ենք մեր երեխաներին աշխարհում ամեն ինչից և բոլորից շատ և նրանց համար ցանկանում ենք ամենալավը: Բայց մինչև հիմա շրջանառվում է այն կարծիքը, որ եթե հաճախ նրանց գրկենք, ապա նրանք «փիս կսովորեն», «կփչանան»: Ներկայացնում ենք այս կարծիքի գիտականորեն հիմնավորված հակափաստարկը, որից հետո դուք կսկսեք ավելի հաճախ գրկել ձեր երեխային:

Երեխային գրկելը զարգացնում է երեխայի ուղեղը

Հետազոտությունները, որոնց արդյունքները հրապարակվել են Current Biology գիտական ամսագրում, անց են կացվել ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի ազգային մանկական հիվանդանոցում:

Գիտնականները ուսումնասիրել են 125 նորածնի արձագանքը և հանգել այն եզրակացության, որ գրկելը նորածնի ուղեղում ձևավորում է յուրահատուկ զգացմունք: Այն անհրաժեշտ է սոցիալական և էմոցիոնալ կապեր հաստատելու, նաև նյարդային համակարգի՝ ճիշտ ժամանակին զարգանալու համար:

Քանի որ նորածնի մոտ տեսողական համակարգը շատ թույլ է, նրա զարգացումը խիստ կերպով կախված է հպումներից և ձայներից:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել