Armlur.am-ը գրում է.
 Ուկրաինան ի վիճակի չէ ապահովել «Եվրատեսիլ»-ի մասնակիցների և հյուրերի անվտանգությունը, այդ իսկ պատճառով այն պետք է տեղափոխել մեկ այլ երկիր, օրինակ, Հայաստան կամ Ադրբեջան: Այս մասին հայտարարել է ռուս պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը: «Ես համոզված եմ, որ Եվրոպական հեռարձակման միության ներկայացուցիչները պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրեն բոլոր մասնակիցներից կամ տեղափոխեն մրցույթը հաջորդ տարի կամ էլ մեկ այլ երկիր:
 «Եվրատեսիլ»-ը կարելի է անցկացնել Հայաստանում, Ադրբեջանում, որտեղ պատահի: Դա պետք է հիմնված լինի Ուկրաինայի քաղաքական համակարգի ձախողմամբ, ինչպես նաև որպես բողոք՝ Ռուսաստանի ներկայացուցչի մասնակցությունը մերժելու դեմ»,-ասել է Պրիգոժինը NSN-ի հարցազրույցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել