Image result for Dr. Julius Neubronner pigeons1902 թվականին թերթերից մեկում աղավնիների մասին հոդված կարդալուց հետո գերմանացի գյուտարար Յուլիուս Նոյբրոները շատ բարկացավ։ Հոդվածն այն մասին էր, որ ԱՄՆ-ում դեղագործներն այդ թռչուններին օգտագործում են որպես դեղատոմսերի առաքիչներ։ Նրա բարկության պատճառն այն էր, որ հոդվածագիրը չէր նշել աղավնիներին որպես առաքիչ օգտագործելու մտքի իրական հեղինակին՝ իր հորը՝ Վիլհելմ Նյոբրոներին։

Անտեսված լինելու փաստը Յուլիուսին դրդեց նոր աղավնիներ գնելու և նրանց վարժեցնելու, որպեսզի դեղով լի սրվակները կարողանան հասցնել մոտակա առողջարան։ Սակայն ավելի ուշ նա փոխեց իր միտքը. որոշեց աղավնիներին օգտագործել ոչ միայն ընտանեկան բիզնեսի շրջանակներում, այլ նաև իր սեփական զբաղմունքի՝ լուսանկարչության համար։

1907 թվականին Յուլիուսն սկսեց իր նորարար լուսանկարչական գործունեությունը։ Նա օգտագործում էր ժամաչափով փոքր ֆոտոխցիկներ և ալյումինե ամրակներ՝ ֆոտոխցիկն աղավնու կրծքին ամրացնելու համար։  

Նյոբրոները ձգտում էր արտոնագիր ստանալ աղավնի-ֆոտոխցիկների համար, բայց Գերմանիայի արտոնագրային գործակալությունն ի սկզբանե այն մերժել էր։ Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ գործակալության աշխատողները լուսանկարների մեջ նկատեցին թռչունների թևերը, քանի որ նախկինում նրանք կարծում էին, որ լուսանկարներն օդապարիկից են արված։

Նյոբրոների նորարարությունը մեծ տարածում գտավ ամբողջ Եվոպայում, ուր նա բազմաթիվ ցուցահանդեսներ ունեցավ։ Անգամ գերմանական բանակն էր հետաքրքրված, քանի որ կարող էին աղավնիների միջոցով հետախուզական լուսանկարներ անել Առաջին համաշխարհայինի տարիներին։ Հետագայում ֆրանսիական որոշ ընկերություններ էլ հետաքրքրություն ցուցաբերեցին լուսանկարիչ աղավնիների հանդեպ ու սկսեցին այդ մեթոդն իրենց երկրում էլ օգտագործել։

Ահա աղավնիների կողմից արված մի քանի լուսանկարներ.

Related image

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել