Картинки по запросу վարդան օսկանյանՇարունակելով քաղաքական ուժերի մասին մեր հրապարակումները ու անդրադառնալով ծրագրային դրույթներին՝ այս անգամ անդրադառնանք ՕՐՕ դաշինքին և նրանց տեսլականին Հայաստանի անվտանգության հարցում։ Այս կուսակցության վերնախավում կան և՛ ռազմական, և՛ քաղաքական գործիչներ, ովքեր ԼՂՀ հարցի վերաբերյալ ունեն իրենց դիրքորոշումն, ու մի մասը դինվանագիտական, իսկ մյուս մասը՝ ռազմական ոլորտներում ահագին երկար ժամանակ իշխանության մեջ են եղել և որոշումներ ընդունել։

Օրինակ՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով տասը տարի ղեկավարել է արտաքին գերատեսչությունը, ԼՂՀ հարցում իրեն համարում է մադրիդյան սկզբունքների կնքահայրը, այսօր ասում է, որ փոխլրացման սկզբունքով ու առանց տարածքային զիջումների հնարավոր է հասնել ԼՂ հարցի հայանպաստ լուծման՝ մատնանշելով, որ իր իշխանության տարիներին ինքը ի վիճակի է եղել մադրդիյան սկզբունքերի մեջ մտցնել ԼՂՀ ինքնորոշման սկզբունքի վերաբերյալ դրույթը։ Սակայն պարոն Օսկանյանը պետք է նշի նաև, թե ինչ գնով է պատկերացնում այս ամենը, քանի որ դժվար Ադրբեջանը Օսկանյանի աչքերի համար համաձայնվի նրա պայմաններին։ Հետևաբար Հայաստանը պետք է ինչ-որ բան առաջարկած լինի միջազգային հանրությանը դրա դիմաց։ Վերջին տարիներին և հատկապես ամիսներին շրջանառվում է այն թեզը, որ Վարդան Օսկանյանի իշխանության տարիներին քննարկվել է, այսպես կոչված, «Մեղրիի տաբերակը»։ Դրանով, ինչպես գիտեք, նախատեսվում էր Մեղրին ամբողջությամբ զիջել Ադրբեջանին, փոխարենը ստանալ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Այդ մասին մենք երևի թե երբեք չենք իմանա կամ կիմանանք շատ ուշ, սակայն այժմ դա իմանալ հնարավոր չէ, և մենք միայն կարող ենք դատողություններ անել այդ ժամանակաշրջանի իշխանության ներկայացուցիչներից ու նրանց ընդդիմախոսներից միայն։ Սակայն եթե դա նույնիսկ եղել է որևէ իշխանավորի մտքում՝ լինի դա Օսկանյան, թե Սերժ Սարգսյան, ապա դա այլ բան, քան դավաճանություն որակել չի լինի։

Ինչևէ, Օսկանյանը այժմ էլ պնդում է, որ, վերադառնալով բալանսավորված արտաքին քաղաքականություն, ինքն ի զորու է Արցախի հարցին տալ հայանպաստ լուծում։ Սակայն նորից չի մանրամասնում, եթե նկատի չունի ռազմական ճանապարհը, ապա ինչպե՞ս է դա պատկերացնում այլ եղանակով, քանի որ, ըստ էության, Ադրբեջանին գրեթե բոլոր հնարավոր ու անհնար փոխզիջումները հայկական կողմը առաջարկել է, սակայն վերջինս հրաժարվել է։ Մնում միայն եզրակացնել, որ Օսկանյանը ինչ-որ հատուկ պլան ունի, սակայն պիղատոսաբար լռում է կամ էլ պարզապես նախընտրական հնարք է, որը կիրառում է քվե ստանալու համար։ Երկրորդ տարբերակը, ի դեպ, շատ ավելի հավանական է՝ հաշվի առնելով, թե ինչպիսի քաղաքական ուժ է ներկայացնում նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել