Картинки по запросу պետբյուջե2017-ը ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների տարի է: Սովորաբար բիզնես միջավայրի համար դա համարվում է սպասողական շրջան, երբ մինչ ընտրությունների ավարտը նկատվում է դեպի տնտեսություն ֆինանսական հոսքերի նվազեցում:

Ի հակադրություն այս տեսությանը՝ տարեսկզբի առաջին երկու ամիսներին արձանագրվել է տնտեսական ակտիվության 6,2 տոկոսանոց ակտիվություն, ինչպես նաև բյուջեի եկամուտների 7,2 տոկոս աճ: Մուտքերի դրական ավելցուկը կազմել է 0,6 մլրդ դրամ: Դրական դինամիկան պահպանվում է նաև մարտ ամսին:

Առավել շատ գումարներ հարկային տեսակներից ստացվել են ակցիզայինից՝ 12,2 տոկոսի չափով: Դրանից զատ՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2,7 անգամ ավելացել են բնօգտագործումից ստացված ֆինանսական հոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել