Картинки по запросу դանիել իոնեսյանԻրազեկ քաղաքացի Դանիել Իոնիսյանը վրդովվել է, թե. «Իրավապահ համակարգը կեղտոտ հնարքների է դիմել՝ իմ անձնական կյանքին վերաբերող նյութերը փոխանցելով թերթերից մեկին»:
ՀՀԿ-ի հերն էլ անիծած, դրեցինք մի կողմ… Մի՛ մոռացեք նաև, որ դպրոցներում, պետական հիմնարկներում աշխատում են նաև այլ կուսակցությունների, քաղաքական ուժերի կողմնակիցներ, որոնք աշխատանքից հետո և աշխատավայրից դուրս իրավունք ունեն որպես քաղաքացի այս կամ այն կերպ մասնակցելու քարոզարշավին, իհարկե, օրենքի շրջանակներում:
Երբ խիստ իրազեկ քաղաքացի Իոնիսյանն իր գրանտակիցների հետ կեղտոտ հնարքներով, առանց քաղաքացիների համաձայնության գաղտնի ձայնագրում է՝ խախտելով նրանց իրավունքները, հանրապետությունով մեկ նկարները բռնած շրջում, տարածում համացանցում, չդիմելով իրավապահներին, խախտելով այդ մարդկանց անմեղության կանխավարկածը, վարկաբեկելով նրանց, ապա իրեն կարելի է, ինքը «պուպուշ, ճշմարտախոս», պայքարող, ակտիվ, մտահոգ քաղաքացի Դանիելն է: Իսկ երբ իր վերաբերյալ է նյութ հրապարակվում, ապա հրապարակողները «քըխ» են, դա կոպիտ միջամտություն է իր անձնական կյանքին և նպատակ ունի ճնշում գործադրելու իր նկատմամբ:
Այ, եթե նույն հնարքներով մի անգամ էլ բարի լինեիք պարզել, թե որ ուսումնական հաստատություններում որ ընդդիմադիր ուսուցիչները, դասախոսներն են դասաժամերը հաճախակի վերածում քաղաքական բանավեճերի և ուղեղների լվացման դասընթացների, խորհուրդ տալիս ում ընտրել, ուղղորդում հանրահավաքների և հրահրում դասադուլների, այ այդ դեպքում կասեի՝ օբյեկտիվ եք, սևեռված չեք միայն իշխանությունների վրա ու արդարամիտ եք… Բայց չէ, Ձեր խնդիրը ստացած գրանտների ծախսն արդարացնելն ու հանգիստ վայելելն է…
Ես պատկերացնում եմ, թե ինչ կանեիք, ինչ գնահատականներ, արձագանքներ ու հայհոյանքներ կհնչեցնեիք իրազեկներդ, ՖԲ-ի դժգոհամոլ, ծռված, զոմբիացած ստեղնաշար գնդի անդամներդ, եթե այլ քաղաքական ուժերի, կազմակերպությունների նկատմամբ նման մեթոդ կիրառեին իշխանությունները… Մտածելն անգամ սարսափելի է…
Դե իսկ երևույթն ինքնին տհաճ է և մտածելու, հետևություններ անելու տեղիք է տալիս…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել