«Իշխանությունը Կենտրոնական բանկի դեր է ստանձնել, եթե հավատանք Երևանի թաղերում փող բաժանող շրջանակներից արտահոսող լուրերին, և փորձում է արհեստականորեն ազդել ձայնի կուրսի վրա։ 10 հազար դրամից շատ թույլ չեն տալիս բաժանել։ Այս «վետոյի» բացատրությունն այն է, որ հետագայում 1 քվեի համար 20-25 հազար բաժանողների «ռազմախը» սահմանափակել չի լինի։ Նրանց ծախսած գումարներն ահռելի չափերի են հասնելու, և, բնականաբար, դրանց հետվերադարձն ապահովելը կարող է բերել հարկային կոլապսի։ Այնուամենայնիվ, ձայնի գինն աճի միտում ունի։ Շենգավիթում երեկ այն գնահատվում էր 10 հազար դրամ, և բնակիչներն սպասում էին, որ կեսօրից հետո սկսվելու է «կանխիկացման» գործընթացը, իսկ Ավանում ռեյտինգային մեծահարուստ թեկնածուներից մեկն արդեն 20 հազար էր բաժանում։ Երեկ լուրեր էին գալիս նաև մարզերից։ Մասիսում ձայնի գինը 10 հազար դրամ էր, Շիրակի մարզում՝ նույնը, Արմավիրի գյուղերում գինն իջել է մինչև 5 հազար դրամ։ «Առևտուրը» շարունակվում է, իսկ իրավապահները ձևացնում են, թե չեն նկատում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել