Image result for сша кибератакаԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարացրել է արտակարգ դրության ռեժիմի ժամկետը՝ կիբերտարածությունում վնասակար գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնում է The Hill-ը։

«Վնասակար գործունեությունը, որը գալիս է արտերկրից, շարունակում է արտակարգ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանն ու տնտեսությանը»,-ասվում է Կոգրեսին ուղղված Թրամփի նամակում։

Դրա հետ կապված՝ Թրամփն անհրաժեշտ է համարել արտակարգ դրության ռեժիմի շարունակումը, որը հայտարարված է 13694 գործադիր հրամանով։

2015 թվականի ապրիլի 1-ին այդ հրամանն առաջինը ստորագրել էր այն ժամանակվա նախագահ Բարաք Օբաման։ Փաստաթուղթը թույլ է տվել կառավարությանը սառեցնել այն մարդկանց ակտիվները, ովքեր մասնակից են ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող կիբերհանցագործություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել