«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրված Բազմասեր Առաքելյանը վերջին օրերին հպարտորեն հայտարարում է, որ իր ընտրվելու հարցը լուծված է շնորհիվ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի:

Մեզ հասած տեղեկություններով՝ Վիգեն Սարգսյանը հրահանգել է Աշտարակում գտնվող զորամասերի զինծառայողներին Մուղնու տեղամասում ձայները տալ միայն Բազմասեր Առաքելյանին:

Վերջինս դարձել է Սերժ Սարգսյանի սիրելիներից, եւ նա էլ ջանք չի խնայում, որպեսզի Բազմասեր Առաքելյանը կրկին վերադառնա Ազգային ժողով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել