Խոստովանե՛ք՝ կյանքում գոնե մեկ անգամ կարդացել եք Ձեր նշանին համապատասխանող հորոսկոպը, աստղագուշակության մասին հաստատ լսել եք մեքենայի մեջ՝ աշխատանքից տուն գնալիս: Հենց դրա համար էլ մենք հավաքել ենք Ձեզ համար 10 հետաքրքիր փաստեր աստղաբանության մասին, որոնց մեջ, հավատացած ենք, ինչ-որ նոր և օգտակար բաներ կգտնեք:

#1. Պատմության մեջ առաջին անգամ աստղերի հետ «շփում են հաստատել» բաբելոնացիները: Ներկայիս Իրաքի տարածքում, որտեղ մի ժամանակ գտնվել է Միջագետքը, գտնվել է կավե սյունակ՝ աստղային տեղեկագրերով: Սրա տարիքը մոտավորապես հասնում է 5500-ի: Ապացույցներ այն բանի, որր Միջագետքի բնակիչները տիրապետել են աստղագուշակությանը, հնարավոր է գտնել անգամ Աստվածաշնչում: Սակայն այնտեղ աստղագուշակությունը կոչվում է «գաղտնի հերետիկոսություն», քանի որ հակասում էր քրիստոնեական դրույթներին:

 

#2. Ի սկզբանե աստղագուշակությունը ստեղծվել էր նրա համար, որպեսզի մարդիկ կարողանային հաշվարկել ցանքսի և բերքահավաքի լավագույն ժամանակները, այլ ոչ թե մյուսների բախտը գուշակեին:

 

#3. Միջնադարի վերջում աստղագուշակությունը սկսեց համարվել լուրջ գիտություն, որն անգամ դասավանդում էին մի քանի համալսարաններում: Բժշկություն սովորող երեխաներին դա ուսուցանվում էր պարտադիր կերպով: Համարվում էր, որ բժիշկները ճիշտ ախտորոշում կարող են անել միայն բարենպաստ օրերին, իսկ այդ օրերը որոշել հնարավոր էր միայն հորոսկոպի միջոցով:

 

#4. Անցյալում մեծ գիտնականներից շատերը տարված էին աստղագուշակությամբ: Գալիլեո Գալիլեյը, ով հայտնի է ողջ աշխարհում որպես աստղագիտության հիմնադիրներից մեկը, սիրում էր ինքն իր համար հորոսկոպ կազմել: Իսկ Նոստրադամուսը, ով, ըստ էության, կրթությամբ բժիշկ էր, իր ժամանակի մեծ մասը տրամադրում էր աստղագուշակությանը:

 

#5. Աստղագուշակությամբ են հետաքրքրվել նաև Հռոմի մի քանի պապեր: Օրինակ՝ Պապ Յուլիուս II-ը իր իսկ կազմած հորոսկոպի միջոցով պարզել է իր՝ Հռոմի պապի գահին անցնելու ամսաթիվը:

 

#6. Իսկ ահա Հին Չինաստանում հորոսկոպի կազմումը մտնում էր կայսեր հիմնական պարտավորությունների մեջ: Համարվում էր, որ այն մարդը, ով կարողանում է հորոսկոպ կազմել, երկնային արարածների հետ կապի մեջ է գտնվում:

 

#7. Աստղագուշակությանն ամենաշատը հավատացող ազգը ամերիկացիներն են: ԱՄՆ-ում հորոսկոպին հետևում է բնակչության կեսից ավելին: Ի դեպ՝ այդ «կեսի» 75%-ը կազմում են կանայք:

 

#8. ԱՄՆ-ի 40-րդ նախագահի՝ Ռոնալդ Ռեյգանի վրա կատարված մահափորձից հետո նրա կինը՝ Նենսի Ռեյգանը, դիմել է նահանգների առաջատար աստղագուշակին՝ իր ամուսնու համար հորոսկոպ կազմելու խնդրանքով: Աստղաբանները Ռեյգանի համար երկար կյանք և մահ՝ ծերությունից են կանխագուշակել: Ռեյգանը մահացավ 93 տարեկան հասակում: Աստղագուշակների օգնությանն է նաև հաճախ դիմել Ադոլֆ Հիտլերը:

 

#9. Համացանցում գոյություն ունի մոտ 4,7 միլիոն վեբ-կայք, որոնք նվիրված են աստղագուշակությանը:

 

#10. Ժամանակակից աստղագուշակները պնդում են, որ գիտությունը, որով նրանք զբաղվում են, հարյուրտոկոսանոց երաշխիք ոչ ոքի տալ չի կարող: Դրա միջոցով ուղղակի հնարավոր է լինում հաշվել մոտավոր տարեթվերն ու դեպքերը, սակայն այն չի հավակնում բացարձակ ճշմարտությունը ցույց տալուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել