Times.am-ը գրում է.
 Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հայտարարել է նախապես պլանավորված համազգային հանրահավաքի կազմակերպման օրը:
 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
 Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը մարտի 22-ից 29-ը կազմակերպել է մի քանի քննարկումներ, որոնց ժամանակ որոշվել են Բաքվում հանրահավաքների անցկացման վերաբերյալ տարբեր հարցեր: Ազգային խորհրդի հայտարարության համաձայն` առաջիկա հանրահավաքը տեղի է ունենալու ապրիլի 9-ին:
 Ընդդիմադիրների խորհուրդը հանրահավաքի անցկացման թույլտվություն ստանալու դիմումով դիմել է Բաքվի քաղաքապետարան:
 Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը մարտի 22-ին տեղի ունեցած քննարկումներից հետո որոշել է կազմակերպել համազգային հանրահավաք, որի ժամանակ ժողովուրդը կարտահայտի իր բողոքը երկրի իշխանությունների կողմից շարունակաբար իրականացվող ապօրինությունների և ճնշումների դեմ:

«Կազմակերպչական խորհրդի նիստում մենք ի թիվս այլ հարցերի քննարկել ենք բողոքի ակցիա կազմակերպելու անհրաժեշտությունը և որոշել ենք մոտ ժամանակներս կազմակերպել համազգային հանրահավաք»,- Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշել էր Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդի անդամ Էլդանիզ Գուլիևը:

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ձևավորվել Է 2013-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո մի շարք ընդդիմադիր ուժերի միավորելով իր մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել